Առողջապահություն 3.2010
Բորմեքենայի փոխարեն
Ֆրանսիայի առողջության ազգային և բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներին հաջողվել է ատամների շաղափելու եզակի մեթոդ ստեղծել առանց բորմեքենա օգտագործելու, որի շնորհիվ ատամանցքերը հնարավոր կլինի բուժել նորագույն դեղերով:
Նրանք ստեղծել են վերականգնող գել և թաղանթ, որոնք կօգնեն վերացնել ցավը և ազատվել ատամնաբույժի մոտ գնալու վախից:
Կարիեսով ատամը վերականգնելու նպատակով կարելի է գել ներմուծել վնասված հատված` վրան ամրացնելով թաղանթի մի կտոր, և ատամի խոռոչը մեկ ամիս անց ինքն իրեն կապաքինվի:
Նման արտասովոր արդյունք ստացվում է հատուկ պեպտիդների` խթանող հորմոնների շնորհիվ, որոնք ավելացվել են նորագույն դեղամիջոցներին: Այս նյութերի ազդեցության ներքո ատամների հյուսվածքների բջիջները սկսում են բազմանալ, որի արդյունքում վնասված հատվածը լավանում է: Ըստ որում, ամենաբարձիթողի դեպքում անգամ որևէ բժշկական միջամտության կարիք չի զգացվում:
Հատկապես պուլպիտի ժամանակ ատամների արմատները մաքրելու բուժգործողության կարիք չի զգացվի: Բացի այդ, ատամնաբույժն այլևս ստիպված չի լինի փոխել արտաքին տեսքն ու ամրությունը կորցրած հին ատամնալիցքը: Իսկ ամենակարևորը, կարելի է վերականգնել դիմացի ատամները` կտրիչները, չվախենալով, որ դրանք կկորցնեն իրենց գույնը:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», գիտնականներն առայժմ փորձերը կատարել են միայն մկների վրա, որոնց ատամները նոր դեղանյութերի կիրառումից հետո մեկ ամիս անց ապաքինվել են: Հնարավոր է, որ մարդու համար նման արդյունք ստանալու նպատակով շատ ավելի երկար ժամանակ պահանջվի: Ամեն դեպքում գիտնականները շարունակում են հետազոտությունները:
Գերմանական DMG ընկերությունը 2009թ. վերջերին սպառողներին ներկայացրեց բուժական գելի միջոցով կարիեսի բուժման նոր մեթոդ, որը նույնպես բացառում է բորմեքենայի կիրառումը: Այս մեթոդի շնորհիվ զտող գելի միջոցով վերանում են ատամի հյուսվածքների բորբոքումները, և ատամն առողջանում է: Բուժման համար պետք չէ ցավազրկող սրսկել և շաղափել ատամը` վնասելով առողջ հյուսվածքները: Այս մեթոդը, սակայն, նախատեսված է միայն կարիեսի նախնական փուլի` ատամի էմալի փոքր վնասվածքի և դրա վրայի պիգմենտային լաքաները վերացնելու համար:
02.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ